Մատչելիության հղումներ

ՊՆ-ն հերքում է Սոթքի հատվածում ՀՀ ԶՈՒ կողմից մեծ քանակությամբ ռազմատեխնիկա կենտրոնացնելու Բաքվի պնդումը


Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է ադրբեջանական տեղեկությունները, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում՝ դրանք որակելով ադրբեջանական քարոզչամեքենայի ստահոդ տեղեկություններ։

«Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Առավոտյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց Սոթքի հատվածում ադրբեջանական զինուժի ինտենսիվ կրակոցների մասին:

Հայկական կողմը հաղորդում է 2 զոհի և 1 վիրավորի, ադրբեջանականը՝ 3 վիրավորի մասին: Բաքուն պնդում է, թե «պատասխան գործողություններ» են ձեռնարկել:

XS
SM
MD
LG