Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի հաղորդումները կրակոցների մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրություններն այն մասին, թե իբր օգոստոսի 31-ին` ժամը 19։30-ի, 20:15-ի և 22:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։