Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ է տվել Բաքվին երեք ուսանողների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել համար


ՄԻԵԴ-ը մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ է տվել Ադրբեջանին օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել համար։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը նշում է, որ Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Երևանը երեկ հաղորդեց, որ դիմել է ՄԻԵԴ Լաչինի միջանցքից առևանգված 3 տղաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

Օգոստոսի 28-ի կեսօրին Հակարիի անցակետից ադրբեջանցի սահմանապահները առևանգեցին Արցախի Մարտունի քաղաքի երեք բնակիչների՝ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին ու Լևոն Գրիգորյանին։ 20-22 տարեկան ուսանողները գալիս էին Երևան կրթությունը շարունակելու։ Տղաներն, ըստ Բաքվի, տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ինչից հետո կվտարվեն Ադրբեջանից: Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու մեջ:

XS
SM
MD
LG