Մատչելիության հղումներ

Բաքուն կազմակերպել է դիվանագետների այց Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհ


Ադրբեջանական Կարմիր Մահիկի բեռնատարը, 29-ը օգոստոսի, 2023թ.
Ադրբեջանական Կարմիր Մահիկի բեռնատարը, 29-ը օգոստոսի, 2023թ.

Ադրբեջանը շուրջ հինգ տասնյակ երկրների՝ այդ թվում Թուրքիայի և Ռուսաստանի, դիվանագետների ուղեկցել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհահատված՝ ցուցադրելու հումանիտար բեռը, որը Բաքուն մտադիր է փոխադրել Լեռնային Ղարաբաղ:

Այցի նպատակը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, «հայերի շոուն» ցույց տալն է, որոնք արգելում են «բեռնատարների վարորդների միջոցով Ղարաբաղ ալյուր ներկրել»:

Թվարկված երկրների մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան բացակայում են:

Երկու օր առաջ Ադրբեջանի Կարմիր Մահիկը երկու բեռնատարներով Աղդամի ճանապարհով 40 տոննա ալյուր ուղարկեց Լեռնային Ղարաբաղ՝ որպես «մարդասիրական օգնություն»: Արցախցիները, սակայն, հրաժարվեցին բացել Աղդամի ճանապարհը և ընդունել Բաքվի օգնությունը:

XS
SM
MD
LG