Ամերիկայի Միացյալ Նահանգները լավագույնն էր Բուդապեշտում երեկ ավարտված աթլետիկայի աշխարհի առաջնությունում։ ԱՄՆ-ի հավաքականն ընդհանուր առմամբ 29 մեդալ նվաճեց, երկրորդը Կանադան է, լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիան։
Հայաստանը ներկայացնող վազորդ Երվանդ Մկրտչյանը Հունգարիայի մայրաքաղաքում Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց՝ այսուհետ նա 1500 մետր տարածությունը ամենաարագը հաղթարած հայ մարզիկն է՝ 3։39.35 ցուցանիշով։ Առաջնությունում Մկրտչյանը 11-րդ հորիզոնականը զբաղեցրեց՝ չկարողանալով դուրս գալ եզրափակիչ: