Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին առնչվող հարցեր, հայտնում են կառավարությունից։

Նրանք կարևորել են Ադրբեջանի քայլերի նկատմամբ միջազգային գործընկերների հասցեական արձագանքը, խոսել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Վարչապետը նաև շնորհավորել է Դեկոտինիին պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև առանձնահատուկ հարաբերությունների փաստը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմամբ:

Օլիվյե Դեկոտինին նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը նպաստելու հայ-ֆրանսիական առանց այն էլ ամուր կապերի խորացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG