Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահը Գորիսում խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի աշխատանքը


Ռուս խաղաղապահն այսօր Գորիսում խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի Սյունիքի թղթակցի աշխատանքը՝ պահանջելով հեռու գնալ և անջատել տեսախցիկը։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Գորիս են ժամանել մի քանի տասնյակ արցախցիներ։

Մինչդեռ, երբ ադրբեջանական լրատվամիջոցները խոշոր պլանով ուղիղ եթերում պարբերաբար ցուցադրում են Արցախից Հայաստան ուղևորվող քաղաքացներին, անգամ Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվող բուժառուներին, ռուս խաղաղապահները այդ ամենը չտեսանկարահանելու պահանջ չեն ներկայացնում և ադրբեջանցի լրագրողների աշխատանքն էլ չեն խոչընդոտում։

XS
SM
MD
LG