Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Պաշտպանության բանակը՝ նշելով՝ հայկական կողմից կորուստներ չկան։
Ըստ հաղորդման՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Բաքուն դեռ չի արձագանքել հաղորդմանը։