«Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, հայտնում է Կոնգրեսից Արման Մուսինյանը։
Նրանք անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի ներկայիս խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Կողմերը երկուստեք կարևորել են երկրում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ համազգային համերաշխության ու միասնականության գործոնը:
Գագիկ Ծառուկյանը Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ՝ կարևորելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում, նշված է Մուսինյանի գրառման մեջ։
Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահի տանը: