Մատչելիության հղումներ

Ուկրաինական և ռուսական կողմերը հաղորդում են օդային նոր գրոհների, զոհերի ու ավերածությունների մասին


Ուկրաինա - Ռոմնիի դպրոցի վրա օդային հարձակման հետևանքները, 23-ը օգոստոսի, 2023թ.
Ուկրաինա - Ռոմնիի դպրոցի վրա օդային հարձակման հետևանքները, 23-ը օգոստոսի, 2023թ.

Ուկրաինական կողմը հաղորդում է, որ Սումիի մարզում Ռոմնի քաղաքի դպրոցի շենքն ընկել է ռուսական ուժերի անօդաչու թռչող սարքերի հարվածների տակ, ինչի հետևանքով երկու ուսուցիչ է զոհվել։ Երեք մարդ վիրավորվել է, ևս երկուսը հնարավոր է գտնվում են փլատակների տակ։ Օդային հարձակումը կատարվել է առավոտյան ժամը 10-ի սահմաններում։

Գիշերվա ժամը 4-ին ռմբակոծվել է Խերսոնը՝ վեց մարդ է տուժել։ Իրանական «Շահեդ» անօդաչուներով ռուսները հարվածել են նաև Օդեսայի մարզի Դանուբի նավահանգստային ենթակառուցվածքներին։ Հացահատիկի պահեստում հրդեհ էր բռնկվել։

Ռուսաստանի Բելգորոդի շրջանի ղեկավարության հաղորդման համաձայն՝ ուկրաինական կողմի անօդաչուների հարվածներից Լավի գյուղի առողջարանում երեք մարդ է զոհվել։

Անցած գիշեր հերթական անգամ անօդաչուները հասել են Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա։ Դրոններից մեկը հարվածել է Մոսկվա Սիթի գործարար կենտրոնում նոր կառուցվող մասնաշենքին։ Մոսկվա Սիթին արդեն չորրորդ անգամ է ենթարկվում դրոնների հարձակման։

Օգոստոսի 23-ի առավոտյան սոցցանցերում տեսանյութեր հայտնվեցին Ղրիմում տեղի ունեցած պայթյունի մասին։ Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը հաղորդում է, որ օկուպացված Ղրիմում C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգ է ոչնչացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG