Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովի հետ։ Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, հաղորդում է Անկարայում ՌԴ դեսպանատունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ֆիդանը մոտ ապագայում կարող է այցելել Ռուսաստան։ Էրդողանը հույս է հայտնել, որ հաջորդ ամիս կհաջողվի հանդիպում ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: