Մատչելիության հղումներ

Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ այսօր երկուսը մեկնել են, երկուսը՝ վերադարձել


Ինքնաթիռով Երևանից Կապան այսօր երկու ուղևոր է մեկնել, նույնքանն էլ վերադարձել է Կապանից Երևան, «Ազատությանը» տեղեկացրեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։

Այսօր առաջին անգամ են կայացել Երևան-Կապան և Կապան-Երևան օդանավով կանոնավոր թռիչքները։ Սյունիքի մարզպետարանի փոխանցմամբ` սահմանված ժամանակին «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել է Երևան։

Անցած ուրբաթ ադրբեջանական կողմից կրակել էին հենց «Սյունիք» օդակայանի ուղղությամբ։ Փամփուշտներից երկուսը վնասել էին օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։

Ուրբաթ օրվա միջադեպից հետո կրկին կրակոցներ էին հնչել շաբաթ օրը։ Այդ մասին գրել էր վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Գոռ Ծառուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG