Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա՝ Կարմիր Խաչի գրասենյակի դիմաց


Մի խումբ քաղաքացիներ այսօր ակցիա իրականացրին Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի դիմաց: Նրանք ԿԽ-ից պահանջում են հստակ գործողություններ իրականացնել Երևան - Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված Հելեն Դադայանի մարմինը Արցախ տեղափոխելու համար:

Ակցիայի մասնակիցները մոտ 5 ժամ փակ պահեցին գրասենյակի մուտքը, սակայն որևէ հստակ պատասխան միջազգային կառույցից չեն ստացել և մինչև երկուշաբթի ժամանակ են տվել:

«Ազատությանը» չի հաջողվել գրասենյակից մեկնաբանություն ստանալ, մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Երևան - Գյումրի ճանապարհին օգոստոսի լույս 14-ի գիշերը տեղի ունեցած վթարից զոհվել էր 11 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել: Մեղադրանք է առաջադրել բեռնատարի վարորդին, որի մեքենան բախվել էր մարդատար Volkswagen-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG