Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընտրությունների համար ԿԸՀ-ն գրանցել է առաջադրված բոլոր 14 քաղաքական ուժերը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված բոլոր 14 քաղաքական ուժերի՝ 13 կուսակցության և 1 դաշինքի ընտրական ցուցակները։

Ըստ հաղորդագրության, ԿԸՀ-ն գրանցել է՝ Հայաստանի եվրոպական կուսակցությունը, «Ժողովրդավարական Համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» և «Արդար Հայաստան» կուսակցությունները։

Գրանցված դաշինքը «Մայր Հայաստան»-ն է, որը կազմված է «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG