Դատարանը ևս երկու ամսով երկարացրել է Հայ ազգային կոնգրեսի նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կալանքը: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Առաքելյանի կինը:
ՀԱԿ նախկին ակտիվիստն անցնում է «Դոգ» մականունով հայտնի նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի գործով, ինչպես նաև դեռ 2015 թվականին հարուցված շորթման գործի դրվագով։ Առաքելյանը մեղադրվում է մի քանի հոդվածով՝ շորթման և պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու համար։ Այս հոդվածներով մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսված։
Տիգրան Առաքելյանն իրեն մեղավոր չի ճանաչում։