Մատչելիության հղումներ

ԵՄ դիտորդները հայ - ադրբեջանական սահմանին զորքերի անսովոր տեղաշարժ, կուտակում չեն տեսնում


Եվրամիության դիտորդները հայ - ադրբեջանական սահմանին, արխիվ
Եվրամիության դիտորդները հայ - ադրբեջանական սահմանին, արխիվ

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հայտարարում է՝ հայ - ադրբեջանական սահմանային գոտում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չի տեսնում։

X-ի (Թվիթեր) իր էջում առաքելությունը շեշտում՝ ամենօրյա ռեժիմով հետևում է ռազմական և անվտանգային իրավիճակին հայ - ադրբեջանական սահմանային գոտու երկայնքով պարեկություն իրականացնող 4 օպերատիվ բազաներից:

«Ելնելով տեղում առկա տեղեկատվությունից՝ չենք տեսնում զորքերի արտասովոր տեղաշարժ կամ կուտակում՝ հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ», - հայտարարել է Հայաստանում առաքելության իրականացնող Եվրամիության դիտորդական խումբը։

Եվրոպացի դիտորդների հայտարարությունը հնչում է հայկական կողմի հասցեին պաշտոնական Բաքվի մեղադրանքների ֆոնին։ Ադրբեջանի ԱԳՆ-ը նախօրեին պնդել է, թե իբր Հայաստանի Զինված ուժերը մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ են կենտրոնացրել հայ - ադրբեջանական սահմանին։

Պաշտոնական Երևանը հերքել է Բաքվի պնդումները, Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարել է՝ «ադրբեջանական կողմից Հայաստանին առնչվող ապատեղեկատվության տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Բաքվի մտադրության մասին»։

XS
SM
MD
LG