Մատչելիության հղումներ

«ՁորաՀԷԿ»-ի գործով դադարեցվել է քրեական հետապնդումը Սեյրան Օհանյանի նկատմամբ


«ՁորաՀԷԿ»-ի գործով դադարեցվել է քրեական հետապնդումը նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ, հայտնում է փաստաբան Կարեն Մեջլումյանը։
Նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի դրամ արժեքի գույքի վատնման մեջ:
«Հսկող դատախազ Ա.Մուրադյանի 10.08.2023թ. որոշմամբ պարոն Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը», - նշել է փաստաբանը ֆեյսբուքյան գրառման մեջ։
Ավելի քան չորս տարի առաջ դատախազությունը հայտնել էր, որ Պաշտպանության նախարարության կազմում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներից մեկը` «ՁորաՀԷԿ»-ը 2010 թվականին օտարվել է շուկայականից մի քանի անգամ էժան գնով։ Ընդ որում, իրավապահները հայտարարում էին, որ հանցավոր գործընթացն իրականացվել է փուլային, մանրամասն ծրագրված եղանակով։ Նախ` ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինն է նվազեցվել, արդյունքում` ընկերությունը շուրջ մեկ տարի գործել է առանց շահույթի, ինչն էլ հիմք է տվել այն օտարել շուկայականից անհամեմատ ցածր գնով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG