Մատչելիության հղումներ

Կիևը պնդում է՝ ուկրաինական ուժերը վերահսկողություն են հաստատել Բախմուտի մերձակայքում գտնվող տարածքում


Անցած շաբաթ ուկրաինական ուժերը վերահսկողություն են հաստատել Բախմուտի մերձակայքում գտնվող՝ 3 քառակուսի կիլոմետր տարածքում, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

Նրա խոսքերով հունիսից՝ ուկրաինական հակահարձակման մեկնարկից ի վեր Բախմուտի հարավային թևում ընդհանուր առմամբ 40 քառակուսի կիլոմետր է ազատագրվել։ Մալյարը հայտարարել է նաև Ուկրաինայի զինված ուժերի «որոշակի հաջողության» մասին Դոնեցկի մարզի Ուրոժայնոյե գյուղում։ Ռուսական կողմն այս պնդումները չի հաստատում։ T

he New York Times-ի երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերը «տակտիկական նշանակալի» առաջընթաց են գրանցել Ուկրաինայի հարավի երկու հիմնական ճակատներում: Թերթի համաձայն՝ ուկրաինական զորքերը վերահսկողություն են հաստատել 16-ից 20 կիլոմետր տարածքում՝ Բերդյանսկի ու Մելիտոպոլի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG