Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ականազերծումը պետք է տևի տարիներ, ոչ թե տասնամյակներ. Զելենսկի


Այս պահի դրությամբ Ուկրաինայի 174 հազար քառակուսի կիլոմետրը պոտենցիալ վտանգավոր է ականների և չպայթած զինամթերքի պատճառով, ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ որքան շատ լինեն ականազերծող մեքենաները Ուկրաինայում, որքան շատ լինեն ականազերծող հատուկ անօդաչու սարքերը, այնքան անվտանգությունն ավելի արագ կվերականգնվի։

Ուկրաինան գործընկերների սարքավորումների կարիքն ունի, ինչպես նաև շատ կարևոր է տեղում արտադրական բազա ստեղծել, հավելել է Զելենսկին, նշելով, որ այդպես կարողանան իրենց հողերը մաքրել ռուսական ականներից:

«Եվ այդ խնդիրը պետք է լուծվի ոչ թե տասնամյակների ընթացքում, այլ տարիների»,- ընդգծել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG