Օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշելով՝ չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:
Կատարվում է քննություն, ասված է հաղորդագրությունում։