Մատչելիության հղումներ

Հայաստանը և Իրանը երկարաձգեցին էներգետիկ ոլորտում գործող համաձայնագրի ժամկետը


Հայաստանը և Իրանն օգոստոսի 10-ին համաձայնագիր են ստորագրել «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ժամկետը երկարաձգելու, Իրանից ներմուծվող գազի ու դրա դիմաց Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները մեծացնելու մասին։

2009 թվականից սկսած Հայաստանը Իրանից գազ է ստանում և ջերմակայանում այն վերածելով էլեկտրաէներգիայի՝ հետ է մատակարարում Իրանին։ Մեկ խորանարդ մետր բնական գազից ստացված էլեկտրաէներգիայի ավելցուկը մնում է Հայաստանին։

Այդ սխեմայով համաձայնագրի ժամկետը ավարտվում է 2026 թվականին։

Այսօր ստրորագրված համաձայնագրով ժամկետը երկարաձգվել է մինչև 2030 թվականը։ Բայց մատակարարումների ծավալների կոնկրետ թվերը չեն հրապարակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG