Մատչելիության հղումներ

Ադրբեջանական դիրքերից կրակել են  դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ


Ադրբեջանական դիրքերից կրակել են Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ, տուժածներ չկան, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:

«Օգոստոսի 9-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:50-ի սահմաններում, Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներով կրակել են Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Բարեբախտաբար, տուժածներ չկան», - նշում է ՆԳՆ-ը։

Ըստ հաղորդագրության, արձակված կրակոցներից վնասվել է գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված՝ Ա.Ղ.-ի վարած «Ֆորդ-Տրանզիտ» ավտոմեքենայի դիմացի երկու դռների ապակիները։

Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG