Ռուսական ուժերի կողմից ուկրաինական Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքի երեկվա հրթիռակոծության հետևանքով տուժածների թիվն աճել է՝ առնվազն 7 մարդ է զոհվել, ևս 67-ը՝ վիրավորվել են։
Օգոստոսի 7-ի երեկոյան քաղաքի կենտրոնը երկու անգամ հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռներով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը այսօր ասել է, թե Պոկրովսկում, որին ռուսները Կրասնոարմեյսկ են ասում, հրթիռակոծության միջոցով ուկրաինական «Խորտիցա» ռազմական խմբավորման հրամանատարական կետ է ոչնչացվել։
Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբավորման ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին ասել է, որ Կոնաշենկովը ստում է։