Օգոստոսի 5-ին միջազգային Կարմիր խաչը այցելել է Լաչինի միջանցքից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին։ Նա ընտանիքին երկտող է փոխանցել, «Ազատությանը» հայտնեց միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Արցախի 68-ամյա քաղաքացին առևանգվեց ադրբեջանցիների կողմից հենց անցակետից, նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվում էր Հայաստան բուժման։ Բաքուն նրան մեղադրանքներ է առաջադրել։
Արցախցու ընտանիքն առաջին իսկ օրից պնդում է, որ այդ մեղադրանքներն անհեթեթ են։