Օգոստոսի 6-ի գիշերը Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։ Շաբաթ երեկոյից մինչև կիրակի առավոտ հարձակումների մի քանի ալիքների համար ռուսական բանակը օգտագործել է 70 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, ասվում է Ուկրաինայի զինված ուժերի հայտարարության մեջ։ Կան զոհեր և վիրավորներ։
Ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, օգոստոսի 5-ի երեկոյան ռուսական բանակը հարվածել է Խարկովի մարզում արյան փոխներարկման կենտրոնի վրա։
Զելենսկու խոսքով՝ «կան զոհեր ու վիրավորներ», իսկ «փրկարարները մարում են կրակը»։
Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, իր հերթին, տեղեկացրել է, որ հարվածը հասցվել է մոտավորապես ժամը 20:20-ին։ Տեղի է ունեցել զանգվածային հրդեհ։