Ադրբեջանական ՀԿ-ների ներկայացուցիչները բաց նամակ են հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ առաջարկելով Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռներ հասցնել Աղդամի ճանապարհով։
Նրանք Կարմիր խաչին մեղադրում են կողմնակալության մեջ և պնդում, որ Աղդամից ճանապարհն ավելի կարճ է, քան Երևանից:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ չնայած համառ ջանքերին՝ ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Արցախ՝ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ այլ ուղիներով, ներառյալ՝ Աղդամը: