Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապհները խոստացել են գրավոր պատասխանել ցուցարարների հարցերին


Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման անդամներն այսօր ժամանել են ռուս խաղաղապահների տեղակայման վայր և պահանջել են, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովը պատասխանի, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկելու ապահովելու իրենց անվտանգությունը ավտոբուսներով ավտոերթ իրականացնելու ժամանակ՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Նախաձեռնության անդամ Արթուր Օսիպյանը հայտնեց, որ զորակազմից իրենց ասել են՝ «նամակ գրեք և մենք երկուշաբթի օրը կպատասխանենք»: Մինչ այդ ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ չեն հեռանալու և փակելու են խաղաղապահների մուտքը իրենց տեղակայման վայր: Եվ քանի որ այժմ եղել է հրապարակային արձագանք, իրենք դադարեցնում են ակցիան ու ետ են վերադառնում:

Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման անդամները առաջիկա օրերին ծրագրում են ավտոբուսներով ավտոերթ կազմակերպել դեպի ադրբեջանցիների կողմից փակված Հակարիի կամուրջ։

Նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Ավանեսյանն «Ազատությանն» ասել է, որ իրենց այդ քայլով փորձելու են ցույց տալ աշխարհին, որ Ալիևը ստում է, թե ճանապարհը բաց է։ Ընդ որում՝ Ավանեսյանն ընդունում է՝ նախաձեռնությունը ռիսկային է և վտանգներ է պարունակում, բայց այլ տարբերակ չունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG