Մատչելիության հղումներ

Ադրբեջանական դիրքերից կրակել են Խնապատի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ


Ադրբեջանական մարտական դիրքերից այսօր հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել են Խնապատ համայնքի բնակչի ուղղությամբ, որը կոմբայնով հունձ էր կատարում ցորենի դաշտում, հայտնում է Արցախի ոստիկանությունը։
Նշվում է, որ տուժածներ չկան։
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին, հայտնում են Արցախի ՆԳՆ-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG