Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման հաղորդումներով 


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, արխիվ

Գուտերեշը կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ դյուրացնելու կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնության տրամադրումը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված շարունակական մարտահրավերների մասին հաղորդումներով:

Գուտերեշի խոսնակը հայտնել է, որ գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր հայտարարություններն Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կատարելու՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու անհրաժեշտության մասին։

Խոսնակը առանց նշելու Լեռնանին Ղարաբաղ տեղանունը, հայտնել է, որ գլխավոր քարտուղարը հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդումներով և կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ դյուրացնելու կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնության տրամադրումը:

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է ավելի քան 7 ամիս։ Հունիսի 15-ին էլ ընդհանրապես ԼՂ-ն կտրված է Հայաստանից․ հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև՝ արգելվել է բոլոր ապրանքների մատակարարումը։ Ապաշրջափակման պահանջով Արցախում հանրահավաքներ են մեկնարկել։ Հայաստանը մոտ 400 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ։ Հայաստանից Արցախ մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաներն ավելի քան մեկ շաբաթ է Կոռնիձորում են՝ Հակարիի կամրջի հարևանությամբ։ Պաշտոնական Երևանը հայտարարում է՝ Ադրբեջանն է խոչընդոտում բեռների մուտքն Արցախ։ Բաքուն դեկտեմբերից շրջափակման մեջ գտնվող Արցախ Երևանի հումանիտար օգնություն ուղարկելը «տարածքային ամբողջականության նկատմամբ սադրանք» է որակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG