Մատչելիության հղումներ

Նախնական տեղեկություններով՝ «մոլորվելու հետևանքով քաղաքացին ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ»


Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողները, ըստ պաշտոնական հաղորդագրության, այսօր՝ օգոստոսի 1-ին, «բերման են ենթարկել Հայաստանի քաղաքացի «Բեգլարյան Ռաշիդին» (ծնված 1962 թ.)։

Ըստ Բաքվի՝ քաղաքացին «խախտել է» ադրբեջանա-հայկական պետական սահմանը Լաչինի շրջանի Աղավնո (Զաբուխ) գյուղի տարածքով անցնող հատվածում։

Հայկական կողմը ավելի ուշ հաղորդագրություն տարածեց, նշելով, որ նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում:

«Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:

Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից: Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին», - փոխանցում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG