Մատչելիության հղումներ

Ռուսների հրետակոծության հետևանքով Խերսոնի հիվանդանոցում բժիշկ է զոհվել


Ռուսական ուժերի կողմից Խերսոնը հրթիռակոծելու հետևանքով հիվանդանոցում բժիշկ է զոհվել, իսկ բուժքույրը վիրավորվել է։

Մարզի վարչակազի առողջապահության բաժնի ղեկավար Տատյանա Կարչևիչն ասել է, որ երիտասարդ բժիշկը առաջին օրն էր աշխատանքի անցել։

«Երիտասարդ բժիշկը մահացավ, տաղանդավոր բժիշկ։ Վերապատրաստվելուց հետո սա նրա աշխատանքի առաջին օրն էր, որն ավարտվեց անգամ դեռ չսկսված»,- ասել է նա։

Խերսոնի նահանգապետ Ալեքսանդր Պրոկուդինն ասել է, որ հրետակոծության հետևանքով վնասվել է հիվանդանոցի վիրահատական բաժինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG