Ուկրաինայի պաշտպանության նախարությունը հայտնել է, որ երկուշաբթի օրը Թուրքիայի հետ պայմանագիր է ստորագրվել Ուկրաինայի տարածքում ԱԹՍ-ների վերանորոգման և սպասարկման ձեռնարկություն կառուցելու մասին։
Հուլիսի սկզբին ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել էին, որ թուրքական Baykar ընկերությունը սկսել է անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը։
Ուկրաինայի փոխվարչապետ Միխայիլ Ֆյոդորովը հայտնել էր, որ ԱԹՍ-ների կառավարման 10 հազար օպերատորներ են պատրաստվել, ևս 10 հազար մասնագետների ուսուցումը ընթացքի մեջ է։