Մատչելիության հղումներ

Կիևում Մայր Հայրենիքի արձանից հեռացրել են սովետական մուրճն ու մանգաղը


Մայր Հայրենիքի արձանը Կիևում, արխիվ
Մայր Հայրենիքի արձանը Կիևում, արխիվ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ձերբազատվում էն խորհրդային ժամանակաշրջանից մնացած առավել հայտնի սիմվոլներից:

Բանվորները մագլցել են Մայր Հայրենիքի 62-մետրանոց արձանը և ապամոնտաժել են մուրճն ու մանգաղը:

«Ուկրաինայում սերունդներ են երազել այս պահի մասին, պահ, երբ թշնամու սիմվոլները մեր հողում էլ չեն լինի», - ասել է Ուկրաինայի պատմության ազգային թանգարանի տնօրեն Յուրի Սավչուկը:

Այդ արձանը համարվում է ամենաբարձրը Եվրոպայում: Ավանդական սովետական զինանշանն օգոստոսի 24-ին՝ Ուկրաինայի անկախության օրը, կփոխարինվի ուկրաինական եռաժանիով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG