Մատչելիության հղումներ

Վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի՝ Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու կոչը. ԱՄՆ դեսպանատուն


ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն այսօր եղել է Սյունիքում և տեղահանված անձանցից ու մարզի ղեկավարներից տեղեկացել Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

«Մենք վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին», - հայտարարում է դեսպանատունը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է «Լաչինի միջանցքով կոմերցիոն, հումանիտար և մասնավոր մեքենաների անխափան անցման կարևորությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG