Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Բայրամովն ասել է, թե «Ադրբեջանի դեմ արվող պնդումները՝ կապված Լաչինի ճանապարհի և հումանիտար իրավիճակի հետ, քաղաքական շահարկում» են։
Բայրամովը և Աբդոլահիանը նաև կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերաբերյալ երկկողմ և տարածաշրջանային համաձայնագրերի իրականացումը։
Իրանական IRNA լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել պաշտոնական Թեհրանին «Ղարաբաղյան շրջանի առնչությամբ կառուցողական դիրքորոշման համար»:
Նախարարները նշել են, որ երկու երկրներն այժմ շարժվում են «կառուցողական համագործակցության դրական ճանապարհով»: