Մատչելիության հղումներ

«Բեռնատարների վերադարձի մասին խոսք չկա. Կոռնիձոր կայցելեն միջազգային կառույցների ներկայացուցիչները»


Վաղը նախատեսված է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների այցը հումանիտար շարասյան հատված՝ Կոռնիձոր, լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

Վերջինս ընդգծեց նաև՝ բեռնատարների վերադառնալու մասին որևէ խոսք չկա. - «Բեռնատարներն այս պահին գտնվում են Կոռնիձորում, իրավիճակն այս առումով չի փոխվել։ Դեռևս սպասում ենք պատասխանի՝ բեռների տեղափոխման (դեպի Արցախ) գործընթացը կազմակերպելու նպատակով»։

400 տոննա մարդասիրական օգնությունը երեկ առավոտյան 19 բեռնատարով Երևանից շարժվել է դեպի Արցախ, հասել Սյունիքի Կոռնիձոր գյուղ, որտեղ նախատեսված է բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։ Ինչպես այսօր հայտնեց վարչապետ Փաշինյանը, Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և Արցախ։

Պաշտոնական Բաքուն հայկական կողմին մեղադրել է առանց իրենց հետ համաձայնության ավտոշարասյուններ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մեջ։

Բաքվին Երևանն արձագանքել է՝ «Լեռնային Ղարաբաղ ուղարկված կենսական նշանակություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»։

XS
SM
MD
LG