Մատչելիության հղումներ

Փարիզն աջակցում է Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակելու մասին ԵՄ հայտարարությանը


Փարիզն աջակցում է Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակելու մասին Եվրամիության հայտարարությանը։

Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունը տարածած հայտարարությամբ ընդգծում է՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը հակասում է հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և վտանգում բանակցային գործընթացը։

Փարիզն, իր հերթին, Բաքվին կոչ է անում կատարել ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի վճիռը։

«Պահանջում ենք վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով, բնակչությանը գազով և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոն հայտարարել է, որ Բաքվի պարտականությունն է երաշխավորել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

XS
SM
MD
LG