Մատչելիության հղումներ

Մոսկվան հայտարարում է Լուգանսկում ռուսական զորքերի առաջխաղացման մասին


Ռուսաստանյան զինված ուժերը առաջխաղացում են արձանագրել Լուգանսկի մարզում, այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Գեներալի խոսքով՝ Ուկրաինայում գործող ռուսական բանակի «Կենտրոն» խմբավորման գրոհային ստորաբաժանումները հուլիսի 23-ից սկսած Սերգեևկա բնակավայրի մոտ 12 կիլոմետր ընդհանուր ճակատով կարողացել են հակառակորդի դիրքերի ուղղությամբ խորանալ շուրջ երեք կիլոմետրով։

Կոնաշենկովի պնդմամբ՝ ռուսական զորքերը առաջ են շարժվել նաև Կուպյանսկի ուղղությամբ՝ «առավել նպաստավոր դիրքեր զբաղեցնելով Կուզեմովկա բնակավայրի մերձակայքում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG