Մատչելիության հղումներ

ԱՄՆ չի աջակցում ռուսական տարածքի վրա հարձակումներին․ Սպիտակ տան մամուլի քարտուղար


Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռ
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռ

«Ընդհանուր առմամբ, մենք [Միացյալ Նահանգները] չենք աջակցում ռուսական տարածքի վրա հարձակումներին», - մեկնաբանելով երեկ Մոսկվայում ԱԹՍ-ների հարվածը՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը։

Նա միևնույն ժամանակ նկատել է՝ «սա պատերազմ է, որը սկսել է Ռուսաստանը։ «Սա նրանց պատերազմն է։ Եվ ցանկացած պահի կարող են վերջ տալ դրան՝ դուրս բերելով զորքերը Ուկրաինայից», - ասել է Ժան Պիեռը։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն, իր հերթին, «սահմռկեցուցիչ» է անվանել ռուսական հարձակումները Օդեսայի, Նիկոլաևի և Ուկրաինայի հարավի վրա, որոնք չեն դադարում անցած շաբաթվանից։

XS
SM
MD
LG