Մատչելիության հղումներ

Ուկրաինայում զոհվել է ռուսաստանցի լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը


ՌԻԱ Նովոստի գործակալության լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը, արխիվ:
ՌԻԱ Նովոստի գործակալության լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը, արխիվ:

Ուկրաինայում զոհվել է ՌԻԱ ռուսաստանյան պետական լրատվական գործակալության ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլյովը:

Ըստ գործակալության հաղորդագրության, լրագրողը սպանվել է «հատուկ ռազմական օպերացիայի» գոտում ուկրաինական հրետակոծության ընթացքում:

Դա տեղի է ունեցել այսօր Զապորոժիեի շրջանի Պյատիխատկա գյուղի տարածքում: Հունիսի սկզբից ի վեր այդ գյուղի համար կողմերը ծանր մարտեր են մղում:

Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, ուկրաինացիների նախաձեռնած հրթիռակոծության ընթացքում վիրավորում է ստացել նաև Ժուրավլյովի օպերատոր Կոնստանտին Միխալչևսկին:

Ռուսաստանի լրագրողների միությունը հայտնում է, որ վնասվածքներ են ստացել նաև «Իզվեստիայի» թղթակից Ռոման Պոլշակովը և օպերատոր Դմիտրի Շիկովը:

Ռուսները պնդում են, որ ուկրաինացիները կասետային զինամթերք են օգտագործել: Կիևը որևէ մեկնաբանությամբ չի արձագանքել ռուսների այդ պնդմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG