Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն առաջիկայում Ուկրաինային կտա ևս 400 մլն դոլարի ռազմական օգնություն


M1296 Stryker տեսակի զրահամեքենա, արխիվ
M1296 Stryker տեսակի զրահամեքենա, արխիվ

Հաջորդ շաբաթ՝ հուլիսի 25-ին, Վաշինգտոնը կհայտարարի Ուկրաինային ևս 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին:

Ենթադրվում է, որ նոր փաթեթով ուկրաինական բանակը կստանա զինամթերք և Stryker տեսակի ութանիվ զրահապատ մեքենաներ:

Բացի այդ, Պենտագոնն իր պաշարներից կհատկացնի ականազերծման սարքավորումներ, NASAMS, Patriot և HIMARS զենիթային համակարգերի զինամթերք, ինչպես նաև TOW և Javelin տեսակների հակահրասայլային համակարգերի հրթիռներ:

Հուլիսի 20-ին CNN հեռուստակայանն է հայտնել, որ Պենտագոնը մշակում է Ուկրաինային օգնության նոր փաթեթ տրամադրելու ծրագիր:

XS
SM
MD
LG