Մատչելիության հղումներ

Արցախում նաև խմելու ջրի խնդիր է հասունանում


Արցախ, Ստեփանակերտ, հուլիս, 2023թ.
Արցախ, Ստեփանակերտ, հուլիս, 2023թ.

Էներգամատակարարման հովհարային անջատումների պատճառով Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում, ահազանգում է «Ջրմուղ- կոյուղի» ընկերությունը:

«Մինչև հիմա ունեցած պաշարներով կարողացել են Ստեփանակերտի բնակիչներին շուրջօրյա ջուր մատակարարել: Սակայն շրջափակումը շարունակվելու դեպքում, լուրջ խնդիրներ կլինեն», - ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հրապարակման մեջ:

2022-ի դեկտեմբերի 12-ից բնապահպանական պատրվակով Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այս տարվա ապրիլի 23-ից էլ Ադրբեջանը փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է` ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Արդեն 7 ամսից ավելի շրջափակված Արցախն այս պահին ընդհանրապես կտրված է Հայաստանից, հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ վերջին շաբաթներին արգելվել է բոլոր ապրանքների մատակարարումը։

XS
SM
MD
LG