Մատչելիության հղումներ

ՌԴ-ում ձերբակալվել է Ուկրաինայում ռուսամետ անջատականների նախկին առաջնորդներից Ստրելկովը


Իգոր Ստրելկովը (Գիրկին)
Իգոր Ստրելկովը (Գիրկին)

Ռուսաստանում ձերբակալվել է Ուկրաինայում ռուսամետ անջատականների նախկին առաջնորդներից՝ Իգոր Ստրելկովը (Գիրկին)։

Կնոջ՝ Միրոսլավա Ռեգինսկայայի խոսքով՝ Ստրելկովը ձերբակալվել է ծայրահեղականության մեղադրանքով։

Տելեգրամյան իր ալիքում նախկին զինվորականի կինը պատմել է իրենց բնակարանում տեղի ունեցած խուզարկությունների մասին, որից հետո Ստրելկովին ձերբակալել և տարել են անհայտ ուղղությամբ։

Անցյալ տարի Նիդերլանդների դատարանը հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտել Ստրելկովին՝ 2014 թվականին Ուկրաինայում Malaysia Airlines MH17 ինքնաթիռի խոցման գործով։

XS
SM
MD
LG