Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վագներ»-ի ապստամբությունից մեկ ամիս անց դեռ չի որոշել, թե ինչ անել ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը՝ ելույթ ունենալուվ Ասպենի ինստիտուտի անվտանգության ֆորումում։
Բըրնսի խոսքով՝ մասնավոր ռազմական այդ ընկերությունը Կրեմլի համար կարևոր նշանակություն ունի, հատկապես Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ռուս վարձկանների ներկայության պատճառով:
ԿՀՎ տնօրենը ենթադրում է, որ Պուտինը, լինելով քինախնդիր անձ, այժմ փորձում է Պրիգոժինին «առանձնացնել» «Վագներ»-ից և դրանից հետո մաքրել նրա հետ հաշիվները: