«Անցած տարի Ուկրաինան այն շահագրգիռ պետություններից մեկն էր, որ չէր ցանկանում, որ ԵՄ Վրաստանին թեկնածու պետության կարգավիճակ շնորհի», - նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրացական կառավարության ղեկավարի խոսքով` իրեն այդ մասին հայտնել են մի շարք եվրոպական պետությունների ղեկավարներ։
«Դա շատ տխուր փաստ է։ Ես շատ եմ սիրում և հարգում ուկրաինացի ժողովրդին։ Ցանկանում եմ մեկ անգամ ևս նրանց խաղաղություն և պետության միավորում մաղթել։ Կարծում եմ,որ ուկրաինական կողմի նման վերաբերմունքը մեր հանդեպ ժամանակավոր երևույթ է և շատ շուտով այս ամենը ավարտին կմոտենա», - նշել է Ղարիբաշվիլին։