Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը պնդում է, որ ուկրաինական օդանավ և ուղղաթիռ է խոցել


Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ ռուսական կործանիչները Դոնեցկի մարզում ուկրաինական «Սու-25» են խոցել, իսկ հակաօդային պաշտպանության համակարգերը Խարկովի մարզում՝ «Մի-8» ուղղաթիռ։

Նա նաև ասել է, որ անցած մեկ օրվա ընթացքում ուկրաինական կողմից արձակված 18 ԱԹՍ է չեզոքացվել և HIMARS-ի 5 հրթիռ։

Պատերազմական պայմաններում կողմերի հայտնած թվային տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG