Մատչելիության հղումներ

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է


Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հուլիսի 17-18-ը մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակին նվիրված համաժողովին, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Միջոցառման ընթացքում, ըստ հաղորդագրության, Ասրյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետ, գեներալ Դանիել Հոկանսոնի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի և Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նահանգային գործընկերության շրջանակներում Հայաստան-Կանզաս համագործակցության ներկա մակարդակը և զարգացման հեռանկարները, ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Նույն օրը գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպում է ունեցել նաև Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Գիորգալասի և Ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դիմոկրիտոս Զերվակիսի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG