Մատչելիության հղումներ

Աստարայում իրանա-ադրբեջանական պետական հանձնաժողովի նիստ է կայացել


Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, արխիվ
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, արխիվ

Աստարա քաղաքում այսօր իրանա-ադրբեջանական պետական հանձնաժողովի նիստ է կայացել։ Ադրբեջանական կողմից նիստը նախագահել է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, իրանականից՝ ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազարփաշը։

Նիստի ընթացքում կողմերը տրանսպորտային և էներգետիկ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել։

«Կողմերը պայմանավորվել են շարունակել տարածաշրջանի տարանցիկ հնարավորությունների մեծացմանն ուղղված ջանքերը», -հաղորդում է APA գործակալությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` իրանական և ադրեջանական պատվիրակությունները ընգծել են նաև մի շարք հիդրոէլեկտրակայանների, այդ թվում` Խուդաֆերինի ՀԷԿ-ի շինարարության շուտափույթ ավարտի անհրաժեշտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG