Կրասնոդարի երկրամասում ռուսական ՍՈւ-25 ռազմական օդանավ է կործանվել։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային օկրուգի հրամանատարությունը։
Ռուսաստանցի զինվորականների պնդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Ազովի ծովի ավազանում, վթարի պատճառը օդանավի շարժիչների անսարքությունն էր։
«Օդաչուն կարողացել է ժամանակին լքել ինքնաթիռը, որից հետո փրկարարները նրան ափ են տեղափոխել», - տեղեկացնում են ռուսական աղբյուրները։