«Ղրիմի կամրջի պայթեցումն ահաբեկչական գործողություն էր՝ իրականացված Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից», - քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի Հակաահաբեկչական ազգային կոմիտեն։
Այս կառույցի ներկայացուցիչների պնդմամբ՝ կամուրջը պայթեցվել է երկու ծովային անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Հակաահաբեկչական կոմիտեն նաև հաստատել է, որ գիշերը որոտացած երկու պայթյունների հետևանքով վնասվել է Ղրիմի կամրջի՝ ավտոմքենաների համար նախատեսված հատվածը։